Գվարդիոլան կոչ է արել Սաուլին չհամեմատել Մեսսիի հետ
28/04/2016 18:10

Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին հանդիպումից հետո կոչ է արել խաղի միակ գոլի հեղինակ Սաուլին չհամեմատել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
-Ես Սաուլի հետ ծանոթ չեմ, բայց հարգում եմ նրան՝ ցուցադրած լավ խաղի համար: Անձամբ Սաուլի համար ավելի լավ կլիներ, եթե նրան չհամեմատեին Մեսսիի հետ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Four Four Two»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում