Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ. Շավարշ Քոչարյան
![Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ. Շավարշ Քոչարյան](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/9bb153a02abb01ee65df83907b38e62e.jpg)
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ նա փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, Շավարշ Քոչարյանը նշել է. «Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայությ ան կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:
Թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում