Freedom house. Հայաստանը առաջընթաց է գրանցել՝ դասվելով «մասամբ ազատ» երկրների ցանկում

Միջազգային «Freedom house» իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել՝ «Ազատությունը աշխարհում-2013, Հավասարակշռության մեջ ժողովրդավարության նվաճումները» թեմայով:

Զեկույցում ներառված 195 պետությունները դասակարգվում են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» խմբերի:

Հայաստանը փոքր-ինչ առաջընթաց է գրանցել և դասվել է «մասամբ ազատ» երկրների ցանկում: Ըստ զեկույցի՝ խորհրդարանական ընտրություններից հետո բարելավվել է քաղաքական իրավունքի գնահատականը:

Հարևան պետություններից Վրաստանը և Թուրքիան նույնպես գտնվում են «մասամբ ազատ» պետությունների ցուցակում: Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը հայտնվել են «ոչ ազատ» պետությունների ցանկում:

Զեկույցում վիճելի տարածքների ցանկում անդրադարձել է Արցախի Հանրապետությանը: Այն դասվել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում՝ նախագահական ընտրություններում իրական ընդդիմության մասնակցության շնորհիվ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում