«Ժողովուրդ». Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, գանձվող հարկերը՝ նվազում
![«Ժողովուրդ». Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, գանձվող հարկերը՝ նվազում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/85650ac0d24ee3052900045cf90883d9.jpg)
Նմանատիպ
«Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուները ընդհանուր պետական բյուջե են վճարել 156 միլիարդ 552 միլիոն 833 հազար դրամի հարկ։ Ինչպես միշտ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որն առաջին եռամսյակում 15 միլիարդ 606 մլն դրամի հարկ է վճարել պետբյուջե։ Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստանի էլեկտրական ցացներ» և «Ֆլեշ» ընկերությունները։
Ուշագրավ է, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀԷՑ– ի վճարած հարկերը կես միլիարդ դրամով նվազել են։ 2015-ին ՀԷՑ-ը վճարել էր 4 միլիարդ 596 մլն 863 հազար դրամի հարկ, այս տարի՝ 4 միլիարդ 96 մլն 808 հազար դրամի։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիայի ատադրությունը և սպառման ծավալները, անցած տարվա համեմատ, էապես ավելացել են։ Ստացվում է՝ էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում