«Ժամանակ». Սամվել Ալեքսանյան. «Ես բանակի չաստին մաշնա եմ նվեր տալիս, սարքում եք բոլոլա, վա՞տ բան եմ արել»
29/04/2016 09:47
Նմանատիպ
ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է ղարաբաղյան այցի, նրա կողմից տրամադրվող օգնության, մեքենա նվիրելու մասին:
«Նվիրեմ, չնվիրեմ, դուք մենակ քննադատելու եք ինձ: Վա՞տ բան եմ արել: Ես բանակի չաստին մաշնա եմ նվեր տալիս, սարքում եք բոլոլա, ի՞նչ եմ արել, վատ բան եմ արել: Տանկ կարա՞նք առնենք տանք: Չէ, ֆինանսականը չեմ ասում. տանկ ո՞վ ա ծախում: Ես գումարներ տվել եմ՝ 3 օր առաջ 50 միլիոն ուղարկել եմ Ղարաբաղի բանակին»,- ասել է Սամվել Ալեքսանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում