Կուբան եւ Մեծ Բրիտանիան համագործակցության հուշագրեր են ստորագրել
![Կուբան եւ Մեծ Բրիտանիան համագործակցության հուշագրեր են ստորագրել](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/75c8f762edfbe71f71c368f107ecd01b.jpg)
Նմանատիպ
Կուբան եւ Մեծ Բրիտանիան նոր քայլ են կատարել երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման գործում՝ եվրոպական պետության արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի՝ կղզի կատարած պաշտոնական այցի ընթացքում. ստորագրվել է համագործակցության չորս հուշագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Համոնդին՝ Մեծ Բրիտանիայի դիվանագիտության՝ 1959 թվականի հեղափոխության հաղթանակից հետո կղզի այցելած առաջին ղեկավարին, Կուբայի մայրաքաղաքի Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը, ով հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ մնացած Եվրոպայի հետ հարաբերությունները գերակայություն են կղզու համար»
Նախարարը նշել է «Եվրամիության հետ առաջշարժման գործում Կուբայի եւ Միության միջեւ Քաղաքական երկխոսության եւ համագործակության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ այս իմաստով շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային այդ առաջընթացում ներդրած ավանդի համար»:
Նախարարների հանդիպման ավարտից հետո կողմերն ստորագրել են փոխըմբռնման չորս հուշագիր, որոնք միտված են Էներգետիկայի, բարձրագույն կրթության, մշակույթի, ինչպես նաեւ ֆինանսների բնագավառում եւ պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում համագործակցության ամրապնդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում