Սիրիական բանակը հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ
29/04/2016 12:26
![Սիրիական բանակը հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/527e7d6fccb8ea8ee9c60c75cfbac64f.jpg)
Նմանատիպ
Սիրիայի կառավարական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին եւ միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Նա նշել Է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների վրա, որոնց դեմ մարտական գործողություններ են ընթանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում