Ժ.Ֆոր. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ձևաչափը որոշելու են հենց ԱԳ նախարարները»

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ձևաչափը որոշելու են հենց ԱԳ նախարարները: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկատության համաձայն՝ վերոնշյալ հանդիպումը կայանալու է հունվարի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

«Նախարարների հանդիպումից հետո հունվարի վերջին մենք ամենայն հավանկանությամբ կշարունակենք մեր պարբերական այցելությունները տարածաշրջան՝ Փարիզում կայանալիք հանդիպումից հետո էլ քննարկումները ղարաբաղյան հակամարտության շուրջ շարունակելու նպատակով»,- ասել է ֆրանսիացի համանախագահը:

Ժակ Ֆորն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, սակայն վերջնական որոշում կայացնելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում