Մոսկվայում 720 ադրբեջանցի «բոմժ» կա

Մոսկվայում 720 ադրբեջանցի «բոմժ» կա

Մոսկվայի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Տատյանա Պոտյաեւան հրապարակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում տնանկների եւ փողոցներում գիշերողների` «բոմժ»-երի ցուցակը, որում նշվում է, որ Մոսկվայում 12 հազար նման մարդկանցից 720-ը Ադրբեջանի քաղաքացիներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Պոտյաեւան ասել է, որ նրանց 59 տոկոսը Ռուսաստանի տարբեր շրջաններից եւ հարեւան երկրներից եկած անձինք են:

Անդրադառնալով «բոմժ»-երի ազգային պատկանելությանը, Պոտյաեւան ասել է, որ ըստ վիճակագրության` նրանց 14 տոկոսը Մոսկվայի նախկին, 9 տոկոսը` Մոսկվայի մարզի բնակիչներ են:

Նշվում է, որ Մոսկվայի «բոմժ»-երի մեջ արտասահմանցիները կազմում են 18 տոկոս, որոնց 38 տոկոսը Բելոռուսի, 7 տոկոսը` Ուզբեկստանի, 6 տոկոսը` Ադրբեջանի քաղաքացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում