Մամեդյարովը ծրագրում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ
29/04/2016 15:08
![Մամեդյարովը ծրագրում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/862193fc5f68e792c41c9e4a010e8de5.jpg)
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով հայտնել է, որ մայիսին ծրագրում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Հաջորդ ամսին եվրոպական քաղաքներից մեկում` հավանաբար Բրյուսելում, ծրագրավորում ենք հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հանդիպման հստակ տեղն ու ժամը կհստակեցվեն ապագայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում