Չեմպիոնների լիգա. Կրոսը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
29/04/2016 16:29
Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին Կրոսը և «Ատլետիկոյից» Սաուլը, ով հաղթական գոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» հետ խաղում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Կրոսը ստացել է ձայների 51%-ը, իսկ Սաուլը՝ 49%:
Նշենք, որ Կրոսի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում (0:0) փոխանցումների ճշգրտությունը կազմել է 98.7%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում