Իսպանիայի երեք քաղաք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի երեք քաղաք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքներն ապրիլի 27-28-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից :

Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում