«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ». Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ». Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումը բաց են թողնելու մադրիդյան թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ովքեր ապաքինվում եբ վնասվածքներից: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղի համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:

Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Պեպե, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Դանիլո:

Կիսապաշտպաններ՝ Խամես, Բեյլ, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո:

Հարձակվողներ՝ Լուկաս Վասկես, Խեսե, Բորխա Մայորալ:

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին: Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 81 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 42 միավորով 12-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում