Հրապարակվել է Ալիեւների ընտանիքի ադրբեջանական ժողովրդից թալանված ունեցվածքի քարտեզը

Հրապարակվել է Ալիեւների ընտանիքի ադրբեջանական ժողովրդից թալանված ունեցվածքի քարտեզը

Միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարկումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան եւ տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպերս»-ը, ադրբեջանական Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը «PIN» (People in Need) կազմակերպության աջակցությամբ Ալիեւների ունեցվածքի քարտեզ է պատրաստել, որում մանրամասնորեն ներկայացվում է աշխարհի տարբեր անկյուններում եւ Ադրբեջանում ադրբեջանական ժողովրդից թալանված Ալիեւների ունեցվածքը:

Այն կարող եք տեսնել այստեղ` https://www.meydan.tv/az/site/politics/14058/ ` հղում կատարելով «BURADAN BASLAYIN» գրառմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում