Առնվազն 15 մարդ Է զոհվել Հալեպի մզկիթներից մեկի գնդակոծման հետեւանքով

Առնվազն 15 մարդ Է զոհվել Հալեպի մզկիթներից մեկի գնդակոծման հետեւանքով

«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն ապրիլի 29-ին գնդակոծել են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի՝ Հալեպի Բեբ Էլ Ֆարաջ բնակելի թաղամասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սուրիա» կառավարական հեռուստակայանին, արկերը Մոլլա Խանի մզկիթին հարվածել են այն պահին, երբ հավատացյալները շենքից դուրս Էին գալիս ուրբաթօրյա աղոթքից հետո: Նախնական տվյալներով՝ գնդակոծության զոհ Է դար ձել 15 մարդ, շուրջ 30-ը վիրավորվել են: Այդ տվյալներով՝ զոհերի թիվը հասնում Է 25-ի, վիրավորվել Է 40 մարդ:

Ավելի վաղ զինյալները գնդակոծել Էին Հալեպի համալսարանի գրականության ֆակուլտետը եւ Էլ Հալիդիա թաղամասը: Այնտեղից տուժածներից մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում