Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը
29/04/2016 17:37
![Հայտնի են Հայաստանում բուհական ընդունելության միասնական քննությունների օրերը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/f09779d9bda56ceac5c1215a7bff4d65.jpg)
Նմանատիպ
Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը: Ինչպես տեղեկացրին Գնահատման և թեստավորման կենտրոնից, «Կենսաբանություն», «Աշխարհագրությու ն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2016 թվականի հունիսի 3-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 7-ին, «Ֆիզիկա»-ն հունիսի 10-ին է, «Օտար լեզու»-ն` հունիսի 14-ին: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 17-ին է, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 21-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 24-ին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում