Ինչ հարցեր են դատարանի դահլիճում տվել մեղադրյալին. Պերմյակովն ասել է, որ խղճում է Ավետիսյանների հարազատներին

Նմանատիպ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը:
«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից ներկայացնում է տուժողների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երեմ Սարգսյանի հարցերն ու դրանց Պերմյակովի տված պատասխանները:
-Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես:
-Նորմալ:
-«Օդնոկլասսնիկ»-ի սոցցանցի էջը քոնն է:
-Այո:
-Գրառումները նույնպե՞ս:
-Հնարավոր է նաև ուրիշն է արել:
-Ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ս:
-Ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու:
-Սպանվածների հարզատներին ասելիք ունե՞ս:
-Ասելու ոչ մի բան չունեմ:
-Մարդկանց խղճո՞ւմ ես:
-Այո:
-Ո՞ւմ ես հիմա խղճում:
-Ավետիսյանների հարազատներին:
-Գիտակցո՞ւմ ես, որ դուք եք նրանց այդ վիճակում դրել:
-Այո:
-Եթե հիմա քեզ այստեղից ազատ արձակեին, ի՞նչ կանեիր:
-Ես կասեի… բայց չեմ ասի:
-Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր:
-Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք ես այդպիսին չեմ:
-Զղջո՞ւմ ես:
-Այո ու դա չեմ ասում զուտ ասելու համար:
-Սատանիստական խմբավորման պատկանո՞ւմ ես:
-Ոչ:
-Ինչո՞ւ ես քմծիծաղ տալիս:
-Հարցն է ծիծաղելի:
-Դու գրառում ունես սատանայի նամակի հետ կապված:
-Գրառումն իմը չէ:
Հարցեր ուղղեցին նաև դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը և դատավոր Հարություն Մովսիսյանը, դատական նիստում եզրափակվեց հարցեր ուղղելու փուլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում