90-ականների ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակից 10 հազարից ավելի փախուստ է եղել. պատգամավոր

90-ականների ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակից 10 հազարից ավելի փախուստ է եղել. պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ 90-ականների ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակից զինվորների 10 հազարից ավելի փախուստ է տեղի ունեցել, որոնց հետ կապված քրեական գործեր են քննվել եւ որոնումներ անցկացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, այս մասին պատգամավորն ասել է Ադրբեջանի խորհրդարանում այսօր ունեցած ելույթում` նշելով, որ ինքն անձամբ զբաղվել է այդ քրեական գործերով:

Պատգամավորը նշել է, թե ինքը պարզել է, որ բանակում, ծառայությունից խուսափելու համար տասնյակ հազարավոր երիտասարդ ադրբեջանցիներ արտասահմանում ուսանելու անվան տակ բացակայում են Ադրբեջանից:

«Թուրքիայի միայն մեկ համալսարանում 300 ադրբեջանցի է սովորում, որոնցից 200-ը մի քանի տարի շարունակ դեռ առաջին կուրսում են: Մենք իմացանք, որ այդտեղ վճարի դիմաց հնարավոր է 10 տարի շարունակ ուսանող համարվել: Դա բանակից խուսափելու քայլ է»,-ասել է պատգամավորը:

Ֆազիլ Մուստաֆան խուսափել է խոսել այս օրերին հայկական զինուժի հակահարվածներից ադրբեջանական բանակից ճողոպրած զինծառայողների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում