ՀՀ Նախագահի հրամանով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը

ՀՀ Նախագահի հրամանով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն Արմեն Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում