Էդ.Շարմազանովն անդրադարձել է Ռ.Քոչարյանի խոսքերին
15/01/2013 18:07
Նմանատիպ
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, մասնավորապես նշել է, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։
«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ․ անկախ նրանից’ ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», – մեկնաբանել է ՀՀԿ խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում