«Norway Chess». Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ տեղը
29/04/2016 23:10
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess 2016» սուպերմրցաշարը: Վերջին տուրից առաջ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ունեին 5-ական միավոր և կիսում են առաջին տեղը:
Այսօր Կարլսենը հաղթանակ տոնեց Պավել Էլյանովի նկատմամբ, իսկ Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Վերջին տուրի պարտիաների արդյունքները՝
- Պենտալա Հարիկրիշնա – Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
- Մագնուս Կարլսեն – Պավել Էլյանով՝ 1:0
- Վեսելին Թոփալով – Վլադիմիր Կրամնիկ՝ 0.5:0.5
- Նիլս Գրանդելիուս – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0.5:0.5
- Լի Չաո – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
Այսպիսով, Մագնուս Կարլսենը 9 տուրում վաստակեց 6 միավոր և դարձավ «Norway Chess 2016»-ի չեմպիոն: Արոնյանը տոնեց 2 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղաց և վաստակած 5.5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:
«Norway Chess 2016», մրցաշարային աղյուսակ
- Մագնուս Կարլսեն – 6 միավոր
- Լևոն Արոնյան – 5.5
- Մաքսիմ Վաշյե-Լագրավ – 5
- Վեսելին Թոփալով – 5
- Վլադիմիր Կրամնիկ – 5
- Պենտալա Հարիկրիշնա – 4.5
- Լի Չաո – 4.5
- Անիշ Գիրի – 4
- Պավել Էլյանով – 3.5
- Նիլս Գրանդելիուս – 2.5