Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Նմանատիպ
Ապրիլի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի և Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման և ամրապնդման, քաղաքական կայուն գործընթացի հաստատման, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող շրջանների հումանիտար օգնության ապահովման միջոցով:
Լավրովը հերթական անգամ շեշտել է սիրիական քրդերի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը Սիրիայի իշխանությունների և նրանց ընդդիմախոսների միջև ընթացող բանակցություններին:
«Քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում