Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

Ապրիլի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ քննարկվել է  Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի և  Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի և  ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման և ամրապնդման, քաղաքական կայուն գործընթացի հաստատման, ինչպես  նաև շրջափակման մեջ  գտնվող  շրջանների  հումանիտար օգնության ապահովման միջոցով:

Լավրովը հերթական անգամ շեշտել է սիրիական քրդերի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը Սիրիայի իշխանությունների և նրանց ընդդիմախոսների միջև ընթացող բանակցություններին:

«Քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում