Հայաստանի մի քանի մարզերում հակակարկտային կայանքները ցրել են կարկտավտանգ ամպերը

Հայաստանի մի քանի մարզերում հակակարկտային կայանքները ցրել են կարկտավտանգ ամպերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայանքներից տարբեր տարածքներում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 29-ին` ժամը 12.39- 13.18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 18 կայանքից Արմավիրի մարզի Կողբավան, Արտամետ, Դալարիկ և Վանանդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1962 կրակոց:

Ժամը 14.35- 15.08-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 9 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ և Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2056 կրակոց:

Ժամը 14.33-15.15-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 10 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի և Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2517 կրակոց:

Ժամը 15.33- 15.51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 23 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների և Վեդի քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2493 կրակոց:

Ժամը 15.03- 15.11-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Ազատան և Մեղրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 120 կրակոց:

Ժամը 16.44-17.02-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքից Շիրակի մարզի Մայիսյան և Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 300 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում