Թուրքիան չի կարող հաղթել քրդերի հետ պատերազմում. Մարտին Շուլց

Թուրքիան չի կարող հաղթել քրդերի հետ պատերազմում. Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, խստորեն քննադատելով փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հաղթել քրդերի հետ պատերազմում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Die Welt թերթը:

«Թուրքիան դեմոկրատական քաղաքական զարգացման ոչ ճիշտ ուղով է գնացել: Քրդերի հետ հակամարտությունում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարտին Շուլցը` հավելելով, որ Թուրքիայում լրագրողների, ընդդիմադիրների եւ արվեստի գործիչների հետապնդումներն ուժեղացել են նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ քրդերի հետ հակամարտությունը բռնկվել է նոր ուժով:

Թուրքայում քրդերի ինքնավարության համար պայքարը սկսվել է 1980-ական թվականներից: Քուրդ ազատամարտիկների հետ Թուրքիայի զինված ուժերի միջեւ բախումներում մինչ այժմ 50 հազարից ավելի մարդ է սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում