Կոնտեն դեմ չէ, որ «Չելսին» վաճառի Կուրտուային
30/04/2016 12:05
Նմանատիպ
Լոնդոնի «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ չէ դարպասապահ Տիբո Կուրտուայի վաճառքին, գրում է «Mirror»-ը։
Բելգացին իրեն Լոնդոնում այնքան էլ լավ չի զգում և հիասթափված է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայում։ «Չելսին» կվաճառի Կուրտուային, եթե այլ ակումբից հարմար առաջարկ ստանա։ «Ազնվականների» նոր դարպասապահը կարող է դառնալ «Սաութհեմփթոնի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրեյզեր Ֆորստերը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Կուրտուան մասնակցել է ԱՊԼ 21 հանդիպման, որոնցում երկու կարմիր քարտ է ստացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում