Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը դիմել է Օլանդին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար
![Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը դիմել է Օլանդին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար](https://times.am/v3/wp-content/uploads/2016/04/53fe67a9b2ff56f8cd5229e35bae56e3.jpg)
Նմանատիպ
Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:
«Հարգելի պարոն նախագահ,
ողջ Ֆրանսիայում քաղաքացիները մասնակցում են 1915-ին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: Այդ ամսաթիվը պետք է Ֆրանսիան ամրագրի իր հավաքական հիշողության մեջ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ֆրանսիացիներին: Ողջ հանրապետությունը պետք է այդ օրը հավաքվի՝ հիշելու մարդկային այդ ողբերգությունը: Ի հիշատակ զոհերի և հանուն պատմությունը ճանաչելու մեր նպատամղվածության՝ մենք պետք է արձագանքենք բոլոր ֆրանսիացիների մի ասնությանը:
Պարոն նախագահ, որպեսզի ցույց տանք, որ մենք երբեք չենք մոռանա, խնդրում եմ Ձեզ ապրիլի 24-ը հոժարակամորեն հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, հիշողության նկատմամբ մեր պարտքը կլինի ավելի ուժեղ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նշված է Օլանդին ուղղված պատգամավորի նամակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում