Սիմեոնե. Տորրեսի մասին կարող էի էսսե գրել

Սիմեոնե. Տորրեսի մասին կարող էի էսսե գրել

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է թիմում հարձակվող Ֆերնանդո Տորրեսի դերի մասին, ինչպես նաև կարծիք է արտահայտել երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի վերաբերյալ։

-Տորրեսը հիանալի ֆուտբոլիստ է, նա ապացուցել է դա իր աշխատանքվ։ Ես կարող էի նրա անհատականության և մարդկային որակների մասին էսսե գրել։ Մենք գոհ ենք, որ նա այդքան լավ մարզավիճակում է։

Ինձ երջանկացնում է այն, որ այսքան երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնց մեծ ապագա է սպասվում։ Նրանք ամեն օր ջանասիրաբար աշխատում են և պատրաստ են ամեն պահի օգտակար լինել,-Սիմեոնեի խոսքն է փոխանցում «Football Espana»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում