Վենգեր. Ինձ քննադատողներն արդեն շատ հեռուն են գնում

Վենգեր. Ինձ քննադատողներն արդեն շատ հեռուն են գնում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է երկրպագուների՝ թիմի վերջին տարիների արդյունքներից դժգոհության մասին։

-Երբ մենք նոր մարզադաշտ էինք կառուցում, բանկերը պահանջեցին ակումբից, որ ես հինգ տարով նոր պայմանագիր կնքեմ։ Ես գնացի դրան։ Եթե ուզում եք՝ կարող եմ ասել, թե քանի ակումբի եմ մերժել այս ընթացքում։ Բանկերին երաշխիքներ էին հարկավոր, որ «Արսենալը» կկարողանա վճարել իրենց։ Եվ ես մնացի ակումբում, թեև հասկանում էի, որ իմ աշխատանքային պայմանները շատ բարդ են լինելու։

Այդ պատճառով էլ երբ ինձ քննադատում են՝ մեղադրելով, որ այդ ընթացքում ակումբը որևէ չեմպիոնական տիտղոս չի նվաճել, դա արդեն չափազանց է։ Ես դեմ չեմ քննադատությանը, բայց դա արդեն շատ հեռուն է գնացել,-ասել է Վենգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում