ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը չի գործի նաև մայիսի 2-ին
30/04/2016 16:49
Նմանատիպ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է փակ եղել վերջին օրերին և տեղեկացրել է, որ չի գործի նաև մայիսի 2-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դեսպանության պարզաբանման մեջ մասնավորապես, նշված է. «Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ ապակողմնորոշիչ մեկնաբանություններին՝ հայտնում ենք, որ դեսպանատունը փակ է եղել հինգշաբթի և ուրբաթ օրերին ներքին տեխնիկական խնդիրների պատճառով։ Դեսպանատունը փակ կլինի նաև երկուշաբթի՝ կապված ՄԹ ազգային տոնի հետ, ինչպես նախապես նշվել էր մեր վեբ կայքում։ Դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի օրը, թեև հնարավոր է, որ որոշ ընդհատումներ լինեն մինչև տեխնիկական խնդիրների վերջնական լուծումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում