Պեպե. Զիդանը դառնալու է աշխարհի մեծագույն մարզիչների մեկը
30/04/2016 17:40

Նմանատիպ
«Ռեալի» պաշտպան Պեպեն չի կասկածում, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հաջողությունների է հասնելու:
-Կարծում եմ՝ Զիդանը կարող է երկար տարիներ գլխավորել «Ռեալը»: Նա մեծ ջանասիրությամբ է կատարում իր աշխատանքը, շատ կարգապահ է և խաղի վերաբերյալ ունի իր հստակ պատկերացումներն ու մոտեցումները: Նա միշտ գիտի, թե մենք ինչ պետք է անենք խաղադաշտում: Զիդանը սիրում է ֆուտբոլը և ապրում է ֆուտբոլով: Նրան մեծ ապագա է սպասվում: Համոզված եմ՝ նա դառնալու է աշխարհի մեծագույն մարզիչներից մեկը,-ասել է Պեպեն «Soccer AM»-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում