«Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)
30/04/2016 22:04
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ: «Վիսենտե Կալդերոնում» կայացած հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 85 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 82 միավորով ունեցող «Բարսելոնան» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ռայո Վալյեկանոն» մնաց 35 միավորով՝ 16-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ատլետիկո» – «Ռայո Վալյեկանո»՝ 1:0
Գոլը՝ Գրիզման 55′