Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկա տվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը:

Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում