«Լիվերպուլը» պարտվեց «Սուոնսիին» (տեսանյութ)
01/05/2016 16:51

Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Սուոնսիին»:
«Լիբերտի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Անդրե Այուն, իսկ 13 րոպե անց Ջեք Քորքը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: 65-րդ րոպեին Քրիստիան Բենտեկեն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 2 րոպե անց Այուն դուբլ ձևակերպեց և վերականգնեց երկու գնդակի առավելությունը:
76-րդ րոպեից «Լիվերպուլը» խաղաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Բրեդ Սմիթը:
Այս հաղթանակից հետո «Սուոնսին» ունի 43 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը», որ 35 հանդիպում է անցկացրել, 55 միավորով 7-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Սուոնսի» – «Լիվերպուլ»՝ 3:1
Գոլերը՝ Այու 20′, 67′, Քորք 33′ – Բենտեկե 65′
Հեռացում՝ Սմիթ 76′