Լուի վան Գալ. Հաջորդ մրցաշրջանում ևս ինձ կտեսնենք «Ման. Յունայթեդում»
01/05/2016 17:09
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ անգլիական ակումբից հեռանալու մտադրություն չունի: Հոլանդացի մասնագետն այսպիսով հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ նոր մրցաշրջանում «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է Ժոզե Մոուրինյուն:
-Ես գիտեի, որ ամեն ինչ հենց այսպես է դասավորվելու: Մենք գիտեինք, որ նոր թիմի կազմավորման համար կպահանջվի 3 տարի: Չնայած սկզբում ցանկանում էի 2 տարվա պայմանագիր կնքել՝ ակումբում ցանկացան եռամյա պայմանագիր, ես էլ ստորագրեցի: Այնպես որ՝ հաջորդ մրցաշրջանում ևս դուք ինձ կտեսնենք «Մանչեսթեր Յունայթեդում»,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում