«Լացիոն» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)
02/05/2016 00:40
![«Լացիոն» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/03466ab0148bbd7d40a255ec9fd1c595.jpg)
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ: Հռոմեական թիմի կազմում մեկական գոլ խփեցին Միրոսլավ Քլոզեն և Անտոնիո Կանդրևան:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 51 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» մնաց 64 միավորով՝ 4-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լացիո» – «Ինտեր»՝ 2:0
Գոլերը՝ Քլոզե 8′, Կանդրևա 84′ / 11-մետրանոց
Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո 83′