Հալեպում կրկին իրավիճակը լարված է. հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորել

Հալեպում կրկին իրավիճակը լարված է. հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորել

Նախօրեին Հալեպի մի շարք շրջաններ տևական ժամանակ զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձնասար» շաբաթաթերթի խմբագրությունից, մայիսի 1-ի երեկոյան 23:00-ի դրությամբ` 43 մարդ վիրավորում է ստացել, 6-ը զոհվել են: Վիրավորների թվում կա երկո ւ հայ կին` մայր և դուստր, նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: «Գանձասար»-ի աղբյուրների համաձայն` ավելի քան 15 հրթիռ է արձակվել Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, որտեղից Շտապ օգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:

Թերթի հաղորդմամբ` հրադադարի ռեժիմը խախտած ահաբեկիչները թիրախավորել են խաղաղ բնակչությանը:

Մայիսի 1-ի առավոտյան տեղի է ունեցել օրեր առաջ Հալեպում հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած և ապրիլի 30-ին մահացած Անի Ավագյանի հուղարկավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում