Ֆրանսիացի լրագրողը ներթափանցել է ԻՊ-ի ահաբեկիչների շարքերը եւ ֆիլմ նկարահանել նրանց մասին

Ֆրանսիացի լրագրողը ներթափանցել է ԻՊ-ի ահաբեկիչների շարքերը եւ ֆիլմ նկարահանել նրանց մասին

Ֆրանսիացի լրագրողը երեք ամսով ներթափանցել է ապագա ջիհադականների արմատական խմբի շարքերը եւ գաղտնի խցիկով նկարահանել, թե նրանք ինչպես էին ահաբեկչական գործողություն ծրագրում Ֆրանսիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Լրագրողը, որն օգտագործել է Սայիդ Ռամզի կեղծանունը, հետաքննություն է կատարել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմի այն մասին, թե ովքեր են երիտասարդ ջիհադականները: Ֆրանսիայում ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է մայիսի 2-ին:

«Իմ նպատակն է եղել հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլուխներում»,- հայտնել է լրագրողը France-Presse գործակալությանը: «Գլխավոր դասերից մեկն այն է, որ նրանց գործողություններում երբեք չեն նկատվել իսլամի նշաններ: Ցանկություն չի եղել բարելավելու աշխարհը: Խոսքը սոսկ հուսախաբ, մոլորված, ինքնասպանության հակումներով, հոգեբանական ազդեցություններին հեշտությամբ ենթարկվող երիտասարդների մասին է»,- նշել է Ռամզին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում