Ռուսաստանում ձերբակալվել են ընտանիքի 6 անդամներին գազանաբար սպանած ադրբեջանցիները

Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ն տարածել է Սամարայի մարզում երեք ադրբեջանցիների ձերբակալության օպերատիվ նկարահումը, որոնք կասկածվում են Սըզրանի շրջանի ՆԳՆ վարչության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտի եւ նրա ընտանիքի 5 անդամների գազանաբար սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ կայքը, ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ հետաքննությամբ ստացվել են կասկածյալների մեղավորության սպառիչ ապացույցներ: Ադրբեջանի քաղաքացիներ Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը եւ Ռոման Ֆատալիեւը մետաղաձողերով զինված գիշերը ներխուժել են Գոշտի բնակարան եւ գազանաբար սպանել նրան ու նրա ընտանիքի անդամներին:
Անդրեյ Գոշտն ու նրա ընտանիքի 5 անդամները սպանվել են ապրիլի 24-ի գիշերը: Հարձակման ժամանակ կենդանի է մնացել միայն Գոշտի ընտանիքի 6-րդ անդամը` նրա 7-ամյա աղջնակը, որը ներկայում գտնվում է կոմայի մեջ:
Ադրբեջանցիները խոստովանել են իրենց մեղքը: Սպանության դրդապատճառները չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում