Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ
02/05/2016 21:55
![Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/920aba89b8a20f923c23f344a9ec397f.jpg)
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կազդի սիրիական իշխանությունների վրա, որ վերջիններս պահպանեն հրադադարի ռեժիմը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը կոչ է արել Սիրիայում` թուրքական սահմանին մոտ, ստեղծել անվտանգ գոտի, որտեղ փախստականները կկարողանան պատասպարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում