«Հայկական ժամանակ». ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ երեկ քրեական գործ է հարուցվել
![«Հայկական ժամանակ». ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ երեկ քրեական գործ է հարուցվել](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/8e1dd0fad12a22af9ffbaf75d487a1f2.jpg)
Նմանատիպ
«Մեզ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում