«Ժողովուրդ». «Գրանտ Տաբակո»-ի արտադրամասերի գործունեությունը, հնարավոր է, մեկ ամսով դադարեցվի

«Ժողովուրդ». «Գրանտ Տաբակո»-ի արտադրամասերի գործունեությունը, հնարավոր է, մեկ ամսով դադարեցվի

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տաբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել, որ առաջիկայում հնարավոր է՝ արտադրամասերի գործունեությունը դադարեցնի և արտադրանք չտա: Այս մասին «Ժողովուրդ»-ին ահազանգել են ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորների օրվա նվիրված միջոցառմանը:

Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանել է, որ իրենք աշխատում են, և հրաժարվել է այլ հարցերի պատասխանել:

«Վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնականում շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, և դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր»,-նկատել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում