Միայն ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է որոշեն համաշխարհային առեւտրի կանոնները. Օբամա

Միայն ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է որոշեն համաշխարհային առեւտրի կանոնները. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն կարծիքին է, որ միայն Ամերիկան եւ պայմանագրերի գծերով նրա գործընկերները պետք է որոշեն համաշխարհային առեւտրի հիմնական կանոնները, այլ ոչ թե այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը: Այդ կապակցությամբ ամերիկյան վարչակազմի ղեկավարը The Washington Post թերթի կայքում մայիսի 2-ին հրապարակված հոդվածում հորդորել է Կոնգր եսին՝ հնարավորինս շուտ հավանություն տալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության վերաբերյալ համաձայնագրին, որը ազատ առեւտրի գոտու ստեղծում է նախատեսում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամերիկան պետք է որոշի կանոնները: Ամերիկան պետք է որոշումներ ընդունի,- ընդգծել է Օբաման:- Մյուս երկրները պետք է խաղան այն կանոններով, որոնք կսահմանվեն Ամերիկայի ու նրա գործընկերների կողմից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում