Արցախում կայացել է Բակո Սահակյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
03/05/2016 12:29
![Արցախում կայացել է Բակո Սահակյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/22a3b38919cb5f91359b5ceb3131b578.jpg)
Նմանատիպ
Ստեփանակերտում մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում