Ֆաբրեգաս. Չավին ու Ինյեստան լավագույն թիմակիցներս չեն կիսապաշտպանությունում

Ֆաբրեգաս. Չավին ու Ինյեստան լավագույն թիմակիցներս չեն կիսապաշտպանությունում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում կիսապաշտպանությունում իր երբևէ ունեցած լավագույն թիմակիցը։ Իսպանացի ֆուտբոլիստը, ով նախկինում խաղացել է նաև «Արսենալում» ու «Բարսելոնայում», անսպասելիորեն նշել է «զինագործների» խաղացողներին, ոչ թե ավելի աստղային Չավիին և Անդրես Ինյեստային։

-Ես մի քանի մրցաշրջան խաղացել եմ Ֆլամինիի հետ, օրինակ, և նա ինձ գերազանց աջակցում էր, շատ մեծ տարածություն էր փակում։ Չավիի և Ինյեստայի հետ համագործակցությունը հիանալի է թվում աչքին, բայց ես իսկական ֆուտբոլն այլ բան եմ համարում։ Այնպես որ՝ եթե ստիպված լինեի միայն մեկ հոգու ընտրել, ապա այդ մեկը կլիներ կա´մ Ժիլբերտո Սիլվան, կա´մ Ֆլամինին,-ասել է Ֆաբրեգասը «Football Daily»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում