Իսպանիայի թագավորը խորհրդարանի արձակման հրամանագիր է ստորագրել

Իսպանիայի թագավորը խորհրդարանի արձակման հրամանագիր է ստորագրել

Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատներն արձակելու եւ հունիսի 26-ին նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են թագավորական պալատում:

Այժմ փաստաթուղթը պետք է հրապարակվի կառավարական պաշտոնական տեղեկագրում:

Ավելի վաղ նման հրամանագրերն ստորագրվում էին Իսպանիայի վարչապետի կողմից, սակայն ներկայում թագավորության կառավարությունը ժամանակավորի կարգավիճակ ունի եւ համապատասխան լիազորություններով օժտված չէ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նման իրադրություն առաջին անգամ է ստեղծվել դեմոկրատական Իսպանիայի պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում