Իսրայելի բանակը 19 պաղեստինցիների է ձերբակալել Արեւմտյան ափին

Իսրայելի բանակը 19 պաղեստինցիների է ձերբակալել Արեւմտյան ափին

Իսրայելցի զինծառայողները մայիսի լույս 3-ի գիշերն ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 19 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Jerusalem Post թերթը:

«Իսրայելի պաշտպանության բանակի, սահմանապահ ոստիկանության եւ ոստիկանության ստորաբաժանումները Հորդանան գետի Արեւմտյան ափին անցկացված համատեղ գործողության ընթացքում ձերբակալել են ահաբեկչական գործունեության կասկածանքով հետախուզվող 19 պաղեստինցիների»,- նշել է թերթը: Հրատարակության տվյալներով՝ «կասկածյալները հարցաքննության համար հանձնվել են անվտանգության կառույցներին»:

2015 թվականի հոկտեմբերից սկիզբ առած բռնության նոր ալիքի ընթացքում սառը եւ հրաձգային զենքի, ինչպես նաեւ ավտոմոբիլների օգտագործմամբ կատարված երեք հարյուր հարձակումների հետեւանքով սպանվել են 29 իսրայելացիներ եւ չորս օտարերկրացիներ, եւս ավելի քան 250 մարդ վիրավորվել է: Դիմակայության այդ ժամանակահատվածում զոհվել է շուրջ 200 պաղեստինցի, նրանց մեծ մասը՝ իսրայելացիների վրա հարձակումների կամ դրանց փորձ անելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում