Սիրիական բանակն ԻՊ-ի զինյալների դեմ մարտեր է մղում Էշ Շաեր գազի հանքավայրի մոտ

Սիրիական բանակն ԻՊ-ի զինյալների դեմ մարտեր է մղում Էշ Շաեր գազի հանքավայրի մոտ

Սիրիական բանակը հետ է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների հարձակումը Էշ Շաեր գազի հանքավայրի վրա (Հոմսից 120 կիլոմետր հեռավորությամբ), տեղեկացնում է «արմենպրես»-ը: Ինչպես իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել է Al-Watan թերթը, զինյալներն այնտեղ գրավել են հինգ գազահոր: ԻՊ-ի ելուզակներն անսպասելիորեն հայտնվել են սիրական զորքերի թիկունքում, որոնք Պալմիրայի ազատագրումից հետո զարգացնում են հարձակումը Սիրիական անապատի արեւելյան շրջանների ուղղությամբ:

Al-Watan-ի տեղեկություններով՝ Էշ Շաերի վրա գրոհը հետ մղելիս զոհվել են հինգ սիրիացի զինծառայողներ: Սիրիայի ռազմաօդային ուժերն ԻՊ-ի շարասյուներին հարվածներ են հասցրել գազի հանքավայրի մատույցներում, որը համարվում է խոշորագույնը Սիրիայում:

Պալմիրայի շրջանում ահաբեկիչների դիրքերին օդուժի հարվածներ են հասցվել Էս Սուխնա օազիսում եւ Խովեյսիսի մարզում:

Հաղորդվում է հակառակորդին կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կորուստներ պատճառելու մասին:

Սիրիայի ռազմաօդային ուժերը նաեւ ԻՊ-ի հենակետերի վրա են գրոհել Աթրայա – Խանասիր խճուղուց արեւելք ընկած շրջանում, որով կատարվում են Հալեպ քաղաքի մատակարարումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում