ՀՀ-ում Տաջիկստանի դեսպանը ջանքեր կներդնի երկու պետությունների կապերը զարգացնելու ուղղությամբ

ՀՀ-ում Տաջիկստանի դեսպանը ջանքեր կներդնի երկու պետությունների կապերը զարգացնելու ուղղությամբ

Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդին Սատտորովին (նստավայրը` Մոսկվա) մայիսի 2-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավ որելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Քոչարյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացումը` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սատտորովը հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է միջազգային կառույցներում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում