Լեսթերի քաղաքապետ. ԱՊԼ չեմպիոնությունը Ռիչարդ III-ի վերահուղարկավորումից լավ է

Լեսթերի քաղաքապետ. ԱՊԼ չեմպիոնությունը Ռիչարդ III-ի վերահուղարկավորումից լավ է

Լեսթեր քաղաքապետ Փիթեր Սոուլսբին «Լեսթերի» չեմպիոնությունն ԱՊԼ-ում համարում է ավելի նշանակալի իրադարձություն, քան 2015 թվականի մարտին տեղի ունենած Ռիչարդ III արքայի մասունքների վերահուղարկավորումը։

-12 ամիս առաջ մենք կատարեցինք Ռիչարդ արքայի վերահուղարկավորությունը։ Այդ ժամանակ թվում էր, որ դա ամենանշանակալի և ուրախ իրադարձությունն է քաղաքի համար, և ավելի լավ ոչինչ լինել չի կարող։ Սակայն մենք սխալվում էինք։ Պրեմիեր լիգայում հաղթանակը ավելի զանգվածային ընդունվեց։ Այս հաջողությունը կարող է դիտվել որպես պարգևատրում Ռիչարդին հարգանքի տուրք մատուցելու և մեր տաճարում հուղարկավորելու համար։

Շատերն այս թիմի մեջ տեսնում են քաղաքի այլաբանությունը, և դա Լեսթերի համար ֆանտաստիկ հաջողություն է,-Սոուլսբիի խոսքն է մեջբերում «The Telegraph»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում